Պուշկին փողոցը չի դադարում զարմացնել 🌝 Այս անգամ գնացել էինք նորակառույց շենքի 3-րդ հարկում գտնվող Լունա գաստրո բար, որն ունի անչափ հետաքրքիր ֆուտուրիստական դիզայն և համեղ, յուրահատուկ մենյու 🤩 Ամենաշատը հավանել ենք Անգուսի կողիկները՝ բերանի մեջ հալչող 🫠 Բուրատա աղցանը՝ նորովի մատուցվող (մրգերով և հատապտուղներով) 🍓🫐 իսկ դեսերտից՝ անչափ թեթև ու եթերային Պավլովան՝ պիստակով և մալինայի սոուսով 🤍 Չենք հավանել կանաչ աղցանը ավոկադոյի պատճառով, որը խակ էր և դառնահամ 🥑 և բուրգերի հացը, որ չոր էր ու դժվար ծամվող 🍔 բայց որպես կոմպենսացիա՝ մեզ հյուրասիրեցին ցիտրուսային և հատապտղային լիմոնադներ🍹Կոկտեյլները ևս շատ ստացված էին՝ ի դեմս սուպեր կրեատիվ Պորնսթար Մարտինիի 🐤🍸 Մի խոսքով՝ առաջին տպավորությունը խիստ դրական էր. երկրորդ, երրորդ անգամ հաստատ կայցելենք ու նոր բաներ կփորձենք 😌 Իսկ դուք քոմենթներում 🌙 դրեք, եթե արդեն եղել եք Լունայում, և պատմեք, թե ինչն եք ամենից շատ հավանել և ինչը չեք հավանել 🤓 ©Yerevanfoodblog Luna Gastro Lounge Bar  

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։