KALISPERA կամ բարի երեկո հունական խոհանոցի բոլոր սիրահարներին 🇬🇷
Մինչ բոլորովին վերջերս Երևանում չունեինք որևէ հունական ռեստորան(ֆասթ ֆուդը չհաշված իհարկե😉)
Իսկ վերջին մեկ տարում իրար հետևից բացվեցին հունական խոհանոցները, որոնցից առաջինը @julios.yvn -ն էր🧿
Ջուլիոսն իր հյուրերին է առաջարկում հետաքրքիր միկոնոսյան ուտեստներ և միջերկրածովյան ավազանից ոգեշնչված կոկտեյլներ🌊🍹
Ամենայուրահատուկը, որ փորձեցինք, ոսպի նմանվող Ֆրեգոլա պաստան էր՝ ծովախեցիներով(մալյուսկով), ինչպիսին քաղաքում երբևէ չէի հանդիպել🤩
հունական աղցանը լավն էր, բայց ոչ մի երևելի, արտասովոր բան չկար, բացի նրանից, որ պանիրը մուսսի տեսքով են մատուցում🥗☁️
Տաք ուտեստներից շատ հավանեցի գառան քյուֆտան՝ զեյթունի սոուսով🫒, ինչպես նաև տակոյի տեսքով մատուցվող խոզի սուվլակին🌮
Երկուսն էլ աննկարագրելի համեղ էին, բայց մեծ գումարի դիմաց շատ փոքր չափաբաժիններով🙃
Ինձ համար իսկական բացահայտում էր գրիլ արված հալումի պանիրը՝ չերրի լոլիկով և մեղրի սոուսով 🍯
Իսկ ահա որպես դեսերտ փորձեցինք անմահական պիստակի պաղպաղակը՝ հրաբխային աղով և ձիթապտղի ձեթով 🌋❤️🔥
Եթե չեք սիրում տարօրինակ համեր ու էքսպերիմենտներ, ավելի լավ է ռիսկի չդիմեք, բայց ինձ համար սա իդեալական համադրություն էր❤️💣
Ջուլիոսի միակ թերությունն, ըստ իս, փոքր ու նեղլիկ տարածքն է, որը չնայած լրացված է սուպեր ներդաշնակ ու ժամանակակից ինտերիերով, միևնույն է տեղի խնդիր է առաջացնում🙃
Ի դեպ, նկարներով կարողացել են ընդարձակ սրահի խաբկանք ստանալ, բայց երբ ներս ես մտնում, պատկերը բոլորովին այլ է🤓
Ուստի գնալուց առաջ միշտ հիշեք սեղան ամրագրել, և եթե ամեն դեպքում ընդունեք մարտահրավերն ու փորձեք ԱՂԻ պաղպաղակը, քոմենթներում ☑️ կդնեք😎
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
AdminBLOGGIN
BLOGGIN.am is the platform where all Armenian bloggers can publish their unique and interesting content, hence increasing online exposure and strengthening online presence.
Our followers can enjoy exploring and discovering interesting content and insights from Armenian bloggers all around the world.
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!