«Պատրաստված է Չինաստանում» պիտակն այլևս ոչ միայն չի վանում ու վախեցնում մարդկանց, այլ նույնիսկ գրավում է նորանոր հաճախորդների🇨🇳

Երևանի ամենալավ ու հարմար լոկացիաներից մեկում՝ Թումանյան-Աբովյան խաչմերուկում գտնվող նորաբաց չինական խոհանոցը շատ համեղ է, խոսքեր չունեմ, բայց ունի մի շատ մեծ թերություն❌

Ելնելով ինտերիերից, ինքնասպասարկումից և սպասքից(ավելի ճիշտ սպասքի բացակայությունից) այն ըստ էության հանդիսանում է արագ սննդի կետ, ԲԱՅՑ❗️

1. Արժեքները բնավ չեն զիջում ցանկացած լուրջ ռեստորանի նմանատիպ ուտեստների արժեքներին💵

2. Պատվերներն այնքան դանդաղ են պատրաստվում, որ որևէ կերպ կապ չունեն ՖԱՍԹ ՖՈՒԴԻ հետ⏰

3. Միշտ մի բան առկա չի լինում մենյուից. այս անգամ տապակած պաղպաղակն էր, անցյալ անգամ բաոները, նախանցյալ անգամ՝ մոչիները❌

Մի խոսքով, եթե պատրաստ եք աչք փակել այս և այլ թերացումների վրա և պարզապես գալ ու ՀԱՄԸ վայելել, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս😋🤤

Եթե հասցրել եք արդեն այցելել «Մեյդ ին Չայնա», ➕ դրեք քոմենթներում, եթե համաձայն եք գրառման հետ ❤️ դրեք, եթե այլ կարծիք ունեք, անպայման հայտնեք🖍

Եվ իհարկե չենք ԱՓՍՈՍՈՒՄ հավանել ու պահպանել պոստը, որ ավելի թարմ ու հետաքրքիր ռեվյուներ հաջորդեն😉🤗

Բարև ձեզ հարգելի Անի ❤️
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեր կարծիքի համար: Մենք անպայման հաշվի կառնենք այն:
Կրկին համեցեք սիրով կսպասենք 😉

Made in China Armenia

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!