Բարի առավոտ բոլոր քաղցրասեր հետևորդներիս🍰
Ես ինքս երբևէ դեսերտի շատ մեծ երկրպագու չեմ եղել, բայց կան որոշակի թխվածքներ, որոնց կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել🙈
Դրանցից մեկը միանշանակ Միկադոն է. և մինչ բոլորովին վերջերս ինձ թվում էր, թե մայրիկիս ձեռքով պատրաստված ամանորյա միկադոյից հետո ուրիշ ոչինչ չեմ կարող փորձել (իսկ դա մի առանձին պատմություն է. մամայի միկադոյի համար դրսից հատուկ պատվիրակություններ են ժամանում😆😊)
Ինչևէ, օրերս փորձեցի Մատենադարանի մոտ գտնվող @granatus.am -ի լեգենդար Միկադոն, որը ևս այսուհետ ընդգրկվեց իմ ֆավորիտների շարքում😋🤤
Դե այստեղ բոլոր թխվածքներն են իհարկե բարձրորակ հումքից պատրաստվում, բայց Միկադոն թերևս ամենապոպուլյարներից է🤩😍

Granatus

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!