Ամենաշատը սիրում եմ այն վայրերը, որոնք ինչ-որ հետաքրքիր հուշեր, դրական ասոցիացիաներ ու լավ «վայբեր» են առաջացնում:
Café de Angelo-ն, ըստ իս, դրանցից մեկն է: Ով գոնե մեկ անգամ եղել է Փարիզի լեգենդար Café de Flore-ում, կարծում եմ անմիջապես կփաստի նմանությունը…թե՛ խաչմերուկում տեղակայված լինելը, թե առաջամասը, թե ինտերիերն ու ընդհանուր ոճը հիշեցնում են 1880 թ.-ին Սեն Ժերմենում բացված սրճարանը, որտեղ ճաշել են անձամբ Էռնեստ Հեմինգուեյն ու Պաբլո Պիկասոն:
Ինչևէ, ի տարբերություն Café de Flore-ի, De Angelo-ն իտալական մոտիվներ ու տիպիկ իտալական խոհանոց ունի. Մենք փորձեցինք տեղում պատրաստվող համեղագույն պաստաներ՝ Տրյուֆելի սոուսով և ծովամթերքով, ինչպես նաև Քինոայով և Ռոսթբիֆ աղցանները:

De Angelo Yerevan

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!