Արցախի պատմության խոսուն վկաներց` Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մերձակայքում ՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում: Ըստ միջնադարյան մատենագիրներ Փավստոս Բյուզանդի և Մովսես Կաղանկատվացու վկայությունների համաձայն`Ամարասի վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված (Աղվանքում ) քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը` Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռը: V դարում Մեսրոպ Մաշտոցը հիմնել է Արցախի առաջին դպրոցը Ամարաս վանքում:   ©Armenian_Culture1  

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։