Սոուս՝ տավարի մսով
Սա իմ սիրելի ապուրներից մեկն է, որը շատ հաճախ եմ պատրաստում՝ մանավանդ այս եղանակին
Անհրաժեշտ է՝
Տավարի միս՝ 500-600 գրամ
Կարտոֆիլ՝ 3 հատ
Սոխ՝ 1 հատ
Լոլիկ՝ 1 հատ
Տոմատի մածուկ՝ 1ճ/գ
Աղ, պապրիկա
Կանաչի
Պատրաստման եղանակը՝
Տավարի միսը խաշել /երկու ժամ և ավելի/, արգանակը մաղով քամել:
Սոխեռած անել, ավելացնել մանր կտրատած լոլիկը, տոմատի մածուկն ու պապրիկան: Մի քանի րոպե միասին տապակել, ավելացնել կտրատած կարտոֆիլը /ես գաթայի զիգզագ դանակով եմ կտրել/, տավարի միսը, արգանակը և եփել 30 րոպե:
Ընթացքում աղ ավելացնել, եփելուց հետո համեմել կանաչիով:
Բարի ախորժակ
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
February 17, 2025
Noravank
February 17, 2025
Ararat
Media error: Format(s) not supported or source(s) not found
Download File: https://bloggin.am/wp-content/uploads/2025/02/Snapinst.app_video_AQN5yR0N8u15kKuHWMpdAYhcL4M5NSRt47LdL9E35DqCDNFOtmJScNnk7oep_RjRUVQR3vthnNAXwYZuxnsyJWhIXttPSaU32Gz8OSI.mp4?_=1February 17, 2025