Սոուս՝ տավարի մսով🥩🍲

Սա իմ սիրելի ապուրներից մեկն է, որը շատ հաճախ եմ պատրաստում՝ մանավանդ այս եղանակին🙈

Անհրաժեշտ է՝

Տավարի միս՝ 500-600 գրամ🥩
Կարտոֆիլ՝ 3 հատ🥔
Սոխ՝ 1 հատ🧅
Լոլիկ՝ 1 հատ🍅
Տոմատի մածուկ՝ 1ճ/գ🥫
Աղ, պապրիկա🧂
Կանաչի☘️

Պատրաստման եղանակը՝

Տավարի միսը խաշել /երկու ժամ և ավելի/, արգանակը մաղով քամել:
Սոխեռած անել, ավելացնել մանր կտրատած լոլիկը, տոմատի մածուկն ու պապրիկան: Մի քանի րոպե միասին տապակել, ավելացնել կտրատած կարտոֆիլը /ես գաթայի զիգզագ դանակով եմ կտրել/, տավարի միսը, արգանակը և եփել 30 րոպե:
Ընթացքում աղ ավելացնել, եփելուց հետո համեմել կանաչիով:

Բարի ախորժակ🍲

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!