Պիցցա կապրեզե🍕

Պեստոասերները կգնահատեն այն պիցցան🍃

Խմորի համար անհրաժեշտ է՝

Ալյուր՝ 150-200 գրամ
Շաքարավազ՝ 0,5 թ/գ
Աղ՝ 0,5 թ/գ
Խմորիչ՝ 3-4 գրամ
Եռացրած ջուր՝ 100 մլ
Կաթ՝ 50 մլ
Բուսայուղ՝ 2-3 ճ/գ
Օրեգանո՝ 1 թ/գ

Բաղադրիչներ՝

Պեստո սոուս🍃
Ֆրեշ մոցարելլա
Չերրի լոլիկ🍅
Բազիլիկի տերևներ🍃
Օրեգանո

Պատրաստման եղանակը՝

Ալյուրով փոսիկ ենք անում, մեջտեղում լցնում խմորիչը, աղն ու շաքարավազը, օրեգանոն, բուսայուղը, կաթն ու ջուրը և լավ խառնում ենք: Հունցում ենք խմոր, բաժանում 2-3 մասի և թողնում, որ հասունանա /մեկ ժամ/:
Արդեն հասունացած գունդը գրտնակի օգնությամբ բացում ենք, վրան քսում պեստո սոուսը, ավելացնում ֆրեշ մոցարելլան, չերրի լոլիկ և դնում նախապես տաքացված վառարանը 15-20 րոպե:
Վառարանից հանելուց անմիջապես հետո ավելացնում ենք բազիլիկը, վրան ցանում օրեգանո և մատուցում /ես մի քանի կտոր էլ հանելուց հետո եմ պանիր դրել/:
Բարի ախորժակ🍕

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!