փախլավա արցախյան🥮 __ Բազմաշերտ աղանդեր է, որի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ __ Կներկայացնեմ այն մեկը, որով ես եմ պատրաստում։ __ Խմոր 🍚Ալյուր֊4 բաժակ 🧈Կարագ֊250գր. 🥚Ձվի դեղնուց֊4 հատ 🍶Մածուն֊1բաժակ Սոդա֊1թ/գդալ Վանիլին Կարագն ու ալյուրը տրորել միասին, մինչև դառնա փխրուն մասսա, բայց այնպես, որ կարագը չհալչի։ Փոսիկ բացել , ավելացնել ձվի դեղնուցները, մածունը, սոդան ու վանիլինը։ Ստացված խմորը բաժանել 4 մասերի։ ___ Միջուկ 🥜Ընկույզ֊3 բաժակ Շաքարավազ֊3 բաժակ 🥚Ձվի սպիտակուց֊4 հատ Ստացված միջուկը բաժանել 3 մասերի։ __ Շերտ առ շերտ խմոր֊միջուկ, հավաքել փախլավան, վրայից կատարել շեղանկյունաձև նախշեր(ռոմբիկներ)։ Նախշն ընտրեք ձեր ջեռոցի ամանի ձևին համապատասխան։ Յուրաքանչյուր շեղանկյան մեջ դնել ընկույզ կան պնդուկ։ Քսել ձվի դեղնուց, դնել ջեռոցի մեջ 180-200°C , մոտ 20րոպե, մինչև թեթև կկարմրի։ Հանել , վրան քսել մեղր 🍯(ես չեմ խնայում🙂, այդպես ավելի համեղ է ստացվում), հետո կրկին դնել ջեռոցի մեջմինչև բավարար կկարմրի։ _^_ Վերջ, անուշ համտեսում ։ Հոլովակը՝ իր գործի վարպետ @lew.arshakyan -ից Վայրը՝ @mamik_guesthouse ©anwil_blog

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։