Արագ փախլավա՝🍯🐝 Շերտավոր խմորով եմ արել, բայց այս անգամ առանց մեջտեղի շերտի: Անհրաժեշտ է՝ Շերտավոր խմոր՝ 2 գունդ Ձու՝ 2 հատ🥚 Շաքարավազ՝ 120գրամ🍚 Ընկույզ՝ 400գրամ🥜 Դարչին՝ 1,5 թ/գ Վանիլին Մեղր՝ 150գրամ🍯 Պատրաստման ընթացքը՝ 🍯Ձվի սպիտակուցներով և շաքարավազով ստանալ բեզե: 🍯Շերտավոր խմորը թավայից մի փոքր մեծ չափով բացել: 🍯Բեզեն տարածելով քսել խմորի վրա: 🍯Ընկույզը մանրացնել և լցնել բեզեի վրա: 🍯Վրան շաղ տալ դարչինը: 🍯Նույն կերպ բացել երկրորդ շերտը, դնել ստացված զանգվածի վրա: 🍯Խմորը կողքերից իրար կպցնել և փախլավայի նման կտրել: 🍯Վրան քսել ձվի դեղնուց և դնել նախապես տաքացված ջեռոցը՝ 20 րոպե: 🍯Ջեռոցից հանելուց անմիջապես հետո մեղրը քսել և դնել արդեն անջատված ջեռոցը, որպեազի մեղրը քաշի: Անուշ լինի🥰 ©lilits_food_blog  

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։