Տնական կաթնաշոռ🍚 Անհրաժեշտ է՝ Կաթ՝ 1 լ🥛 Լիմոնի հյութ՝ 2 ճ/գ🍋 Պատրաստման եղանակը՝ Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին և հասցնում եռման աստիճանի, որից հետո քամում ենք կիտրոնի հյութը: Հետևելով ընթացքին՝ կտեսնեք, որ շիճուկն առանձնանում է: Ստացված զանգվածը շիճուկից առանձնացնում ենք, լցնում քամիչի մեջ, թողնում 15-20 րոպե և վերջ, կաթնաշոռը պատրատ է🤍 ❗️Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին ❗️Կաթնաշոռն անվանվում է «սպիտակ ոսկի»: Նրա բաղադրությունն իսկապես բացառիկ է: Այն սպիտակուցների շատ կարևոր աղբյուր է և միևնույն ժամանակ ունի համենատաբար ցածր կալորիականություն: ❗️Կաթնաշոռն ազդում է մարդու աճի վրա և նպաստում գլխուղեղի ակտիվացմանը: ❗️Ընթրիքը պետք է լինի սպիտակուցներով հարուստ և չպարունակի շատ ածխաջրեր: Այս առումով կաթնաշոռը ամենահարմար տարբերակներից է: Այն հագեցնում է օրգանիզմը, շատ հեշտ մարսվում է և յուրացվում: ©lilits_food_blog  

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։