Թանապուր🍵 Թանապուր պատրաստում են տարվա բոլոր եղանակներին։ Այն կարելի է ուտել եւ՛ սառը, եւ՛ տաք վիճակում🤍 Պատրաստելու շատ տարբերակներ կան, ներկայացնեմ իմը🤍 Անհրաժեշտ է՝ Մածուն՝ 300գրամ🥛 Թթվասեր՝ 200գրամ🥛 Ալյուր՝ 1ճ/գ🍚 Ձու՝ 1հատ🥚 Ձավար՝ 1 սուրճի բաժակ🌾 Ջուր՝ 600-700մլ💦 Կարագ՝ 40-60գրամ🧈 Աղ 🧂 Կանաչի/համեմ կամ անանուխի տերևներ/☘️ Պատրաստման եղանակը՝ 🍵 Մածունը, թթվասերը, ալյուրն ու ձուն միասին հարել և ստանալ համասեռ զանգված: 🍵 Ավելացնել նախապես մեկ օր առաջ թրջած կամ եփած ձավարը: 🍵 Քիչ-քիչ ավելացնել նախապես եռացրած ջուրը՝ անընդհատ խառնելով: 🍵 Դնել կրակին և շարունակել խառնել՝ փայտի գդալով: 🍵 Անջատելուց հետո ավելացնել, աղը, կարագը և մանր կտրատած կանաչին/այս անգամ ես անանուխի տերևներով եմ պատրաստել/: Անուշ լինի😍 ©lilits_food_blog  

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։