Հարիսա🫕 Անհրաժեշտ է՝ Հավի միս՝ 1 կգ🍗 Ձավար՝ 350-400 գրամ🌾 Ջուր💦 Աղ🧂 Մատուցելիս՝ կարագ🧈 Պատրաստման եղանակը՝ Սկզբի համար անհրաժեշտ է խաշել հավի միսը /ընթացքում համեմել աղով/: Կաթսայի մեջ լցնում ենք ձավարը, ոսկորից և կաշվից առանձնացված հավի միսը, քամած արգանակը, ջուր և եփում մարմանդ կրակի վրա: Ընթացքում ստուգում ենք, որ ջուրը չցամաքի, իսկ պատրաստ լինելը հասկանում ենք հավի և ձավարի հալվելուց. պետք է է ստացվի միատարր զանգված։ Մատուցելիս վրան ավելացնում ենք կարագ: Բարի ախորժակ🤗   ©lilits_food_blog  

  BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։