Պատրաստում ենք տնական հալվա՝ մայրիկիս բաղադրատոմսով🍪
Տնական, յուղաբույր անուշ հալվան հայկական սեղանի զարդն ու սիրելի անուշեղենն է բոլոր ժամանակներում:
Անհրաժեշտ է՝
Յուղ՝ 70 գրամ 🧈
Ալյուր՝ 100 գրամ
Շաքարավազ՝ 90 գրամ
Պատրաստման եղանակը՝
Յուղը լցնել չկպչող թավայի մեջ և մարմանդ կրակի վրա թողնել հալվի:
Ավելացնել ալյուրը և մեկընդմեջ խառնել այնքան, մինչև գույնը մգանա և դառնա ոսկեգույնին մոտ/գույնն ինքներդ որոշեք, թե ձեզ ինչ երանգ է դուր գալիս, մուգ, թե բաց/:
Հենց գազն անջատեք ավելացրեք շաքարավազը և արագ-արագ տրորելով խառնեք՝ ստանալով համասեռ զանգված:
Տաք զանգվածը արագ տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, սեղմում ենք լավ, որ պնդանա:
Զգույշ եղեք. այս պահին զանգվածը հանգիստ կարող է այրել ձեռքերն ու մատները: Ես հարթեցնում եմ կամ գդալով, կամ սիլլիկոնե ձեռնոցներով, կամ որևէ այլ հարմար, հարթ մակերեսով: Գեղեցիկ տեսք տալուց հետո, քանի դեռ տաք է վրան պատառաքաղով նախշեր ենք անում և ցանկության դեպքում ընկույզ շարում:
‼️ Ոչ մի դեպքում միացրած կրակի վրա չավելացնեք շաքարավազը, այդպես գնդիկներ կառաջանան:
Անուշ լինի😍
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։