Լիմոնով չիփս🍋
Պատրաստման ընթացքը շա՜տ հեշտ է. մեզ անհրաժեշտ է միայն լիմոն, որը պետք է բարակ շերտերով կտրատենք և չրի ապարատով չորացնենք 5-6 ժամ՝ 45-50 աստիճանով /պետք է ընդամենն ընթացքում մեկ անգամ լիմոնները շրջենք/:
Չորացրած լիմոնն ավելի անուշ համ ու հոտ է տալիս թեյերին և ինչու չէ նաև շատ գեղեցիկ և էսթետիկ տեսք կհաղորդի մեր թեյի սեղանին💛
‼️Այն կարող ենք պահել բավականին երկար ժամանակ /անպայման չոր վայրում/:
Դե ինչ, պատրաստիր և կիսվիր քո կարծիքով🤗
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։