Թանապուր🍵

Թանապուր պատրաստում են տարվա բոլոր եղանակներին։ Այն կարելի է ուտել եւ՛ սառը, եւ՛ տաք վիճակում🤍

Պատրաստելու շատ տարբերակներ կան, ներկայացնեմ իմը🤍

Անհրաժեշտ է՝
Մածուն՝ 300գրամ🥛
Թթվասեր՝ 200գրամ🥛
Ալյուր՝ 1ճ/գ🍚
Ձու՝ 1հատ🥚
Ձավար՝ 1 սուրճի բաժակ🌾
Ջուր՝ 600-700մլ💦
Կարագ՝ 40-60գրամ🧈
Աղ 🧂
Կանաչի/համեմ կամ անանուխի տերևներ/☘️

Պատրաստման եղանակը՝

🍵 Մածունը, թթվասերը, ալյուրն ու ձուն միասին հարել և ստանալ համասեռ զանգված:

🍵 Ավելացնել նախապես մեկ օր առաջ թրջած կամ եփած ձավարը:

🍵 Քիչ-քիչ ավելացնել նախապես եռացրած ջուրը՝ անընդհատ խառնելով:

🍵 Դնել կրակին և շարունակել խառնել՝ փայտի գդալով:

🍵 Անջատելուց հետո ավելացնել, աղը, կարագը և մանր կտրատած կանաչին/այս անգամ ես անանուխի տերևներով եմ պատրաստել/:

Անուշ լինի😍

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։