Արագ փախլավա՝🍯🐝
Շերտավոր խմորով եմ արել, բայց այս անգամ առանց մեջտեղի շերտի:
Անհրաժեշտ է՝
Շերտավոր խմոր՝ 2 գունդ
Ձու՝ 2 հատ🥚
Շաքարավազ՝ 120գրամ🍚
Ընկույզ՝ 400գրամ🥜
Դարչին՝ 1,5 թ/գ
Վանիլին
Մեղր՝ 150գրամ🍯
Պատրաստման ընթացքը՝
🍯Ձվի սպիտակուցներով և շաքարավազով ստանալ բեզե:
🍯Շերտավոր խմորը թավայից մի փոքր մեծ չափով բացել:
🍯Բեզեն տարածելով քսել խմորի վրա:
🍯Ընկույզը մանրացնել և լցնել բեզեի վրա:
🍯Վրան շաղ տալ դարչինը:
🍯Նույն կերպ բացել երկրորդ շերտը, դնել ստացված զանգվածի վրա:
🍯Խմորը կողքերից իրար կպցնել և փախլավայի նման կտրել:
🍯Վրան քսել ձվի դեղնուց և դնել նախապես տաքացված ջեռոցը՝ 20 րոպե:
🍯Ջեռոցից հանելուց անմիջապես հետո մեղրը քսել և դնել արդեն անջատված ջեռոցը, որպեազի մեղրը քաշի:
Անուշ լինի🥰
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։