Տնական կաթնաշոռ🍚
Անհրաժեշտ է՝
Կաթ՝ 1 լ🥛
Լիմոնի հյութ՝ 2 ճ/գ🍋
Պատրաստման եղանակը՝
Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին և հասցնում եռման աստիճանի, որից հետո քամում ենք կիտրոնի հյութը:
Հետևելով ընթացքին՝ կտեսնեք, որ շիճուկն առանձնանում է:
Ստացված զանգվածը շիճուկից առանձնացնում ենք, լցնում քամիչի մեջ, թողնում 15-20 րոպե և վերջ, կաթնաշոռը պատրատ է🤍
❗️Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին
❗️Կաթնաշոռն անվանվում է «սպիտակ ոսկի»: Նրա բաղադրությունն իսկապես բացառիկ է: Այն սպիտակուցների շատ կարևոր աղբյուր է և միևնույն ժամանակ ունի համենատաբար ցածր կալորիականություն:
❗️Կաթնաշոռն ազդում է մարդու աճի վրա և նպաստում գլխուղեղի ակտիվացմանը:
❗️Ընթրիքը պետք է լինի սպիտակուցներով հարուստ և չպարունակի շատ ածխաջրեր: Այս առումով կաթնաշոռը ամենահարմար տարբերակներից է: Այն հագեցնում է օրգանիզմը, շատ հեշտ մարսվում է և յուրացվում:
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։