Հարիսա🫕
Անհրաժեշտ է՝
Հավի միս՝ 1 կգ🍗
Ձավար՝ 350-400 գրամ🌾
Ջուր💦
Աղ🧂
Մատուցելիս՝ կարագ🧈
Պատրաստման եղանակը՝
Սկզբի համար անհրաժեշտ է խաշել հավի միսը /ընթացքում համեմել աղով/:
Կաթսայի մեջ լցնում ենք ձավարը, ոսկորից և կաշվից առանձնացված հավի միսը, քամած արգանակը, ջուր և եփում մարմանդ կրակի վրա:
Ընթացքում ստուգում ենք, որ ջուրը չցամաքի, իսկ պատրաստ լինելը հասկանում ենք հավի և ձավարի հալվելուց. պետք է է ստացվի միատարր զանգված։
Մատուցելիս վրան ավելացնում ենք կարագ:
Բարի ախորժակ🤗
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։