Նախուտեստ՝ երկու բաղադրիչով🤗
Անհրաժեշտ է՝
Սմբուկ🍆
Թթվասեր🥛
Սխտոր
Լիմոնի հյութ
Ձիթայուղ
Սև և կրմիր պղպեղ
Սունելի
Աղ
Մաղադանոս
Պատրաստման եղանակը՝
Սմբուկը խորանարդաձև կտրատում ենք, համեմում աղով, սև և կարմիր պղպեղներով, սունելիով, ձիթայուղով և ուղարկում վառարան 7-8 րոպե:
Թթվասերի մեջ լցնում ենք քերիչով անցակցրած սխտոր, սունելի, սև պղպեղ, լիմոնի հյութ և լավ խառնում:
Ստացված զանգվածը տղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ և վրան ավելացնում տապակված սմբուկները:
Համեմում ենք կարմիր պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, ձիթայուղով և մատուցում:
Բարի ախորժակ🫶
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։