Լոլիկի չիր🍅
Այս համեղագույն չիրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ բաղադրիչ և համեմունքներ.
🍅լոլիկ /երկարավուն տեսակը/
🧂աղ
🧄սխտորի փոշի
Պապրիկա🌶️
🍂օրեգանո
Այժմ անցնենք պատրաստման ընթացքին.
Լոլիկները լավ լվացել եմ, մեջտեղից կիսվել, վրան դանակով գծեր եմ արել /հոլովակում ցույց է տրված/, վրան ցանել եմ աղ, սխտորի փոշի, պապրիկա, օրեգանո և դրել 40 աստիճանի տակ տաքացված ջեռոցն այնքան, մինչև ստանանք այն տեսքը, որը ցույց է տրված հոլովակում /ինձ մոտ այս տեսքը ստացավ 4,5 ժամում/:
Այնուհետև մեկ օր թողել եմ արևի տակ:
Պատրաստման եղանակները տարբեր են, շատերը միայն արևի տակ են թողնում, շատերն էլ միայն վառարանում կամ չրի համար նախատեսված ապարատով են չորացնում: Իմ այս տարբերկը փորձված է և վստահ խորհուրդ եմ տալիս🤗
Լոլիկի չիրը կարող եք օգտագործել փլավեղենի, նախաճաշերի, ուտեստների մեջ և ինչու չէ կարող եք ուղղակի հենց այդպես ուտել՝ ինչպես ես🙈
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։