Հավով դիետիկ ապուր🍲

Անհրաժեշտ է՝

Հավի բուդ🍗
Կարտոֆիլ🥔
Գազար🥕
Սոխ🧅
Մանր վերմիշել /դուք կարող եք փոխարինել ցանկացած մակարոնեղենի տեսակով կամ բրնձով/
Աղ🧂
Շաֆրան
Համեմ☘️

Պատրաստման եղանակը.

🍲Նախ եփում ենք հավի միսը /ընթացքում աղ ենք ավելացնում/, այնուհետև ոսկրահան անում:
🍲 Քամում ենք արգանակը:
🍲 Սոխով և բուսայուղով սոխեռած ենք անում, ավելացնում խորանարդաձև կտրատած կարտոֆիլն ու գազարը:
🍲 Մի քանի րոպե տապակելուց հետո ավելացնում ենք միսը, արգանակը և վերմիշելը:
🍲 Եփում ենք 15-20 րոպե, համեմում շաֆրանով և կանաչիով:
Ես մատուցել եմ չորահացով🥨
Բարի ախորժակ🍲

 

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։