Քարահունջի խոհանոցը շատ հավանել էի դեռ Դիլիջանում, իսկ երբ իմացա, որ Երևանի կենտրոնում նոր կոնցեպտով նոր ռեստորան են բացել «Սեբեոս» անունով, շտապեցի ուղիղ այստեղ🍸

Մի օրում էնքան տարբեր համով բաներ ենք փորձել ես ու ընկերուհիս, որ նույնիսկ չգիտեմ՝ որն առանձնացնեմ😋

Բայց ասեմ. անպայման հալապենյոյով ղաուրման պատվիրեք, նման համադրություն հաստատ դեռ չեք փորձել 😉👌

2-րդ նկարում Հավի Փոփքորն է (իրենց բեսթսելերներից) և Գրիլ Հալումին (իմ անձնական ֆավորիտը🤤)

Երրորդ նկարում Իշխանի ֆիլեով բուրգերն է🐟🍔 Եթե սիրում եք ձուկ ու սիրում եք ֆասթֆուդ, ուրեմն բինգո եք բռնել🤌😎

Դե տակոների ու կոկտեյլների մասին էլ խոսք չկա. սա միանշանակ քաղաքի էն տեղերից դարձավ ինձ համար, որտեղ ուզում ես էլի ու էլի գնալ, ու ամեն ինչից պարտադիր փորձել😍

Իսկ դուք նշված բոլոր ուտեստներից ո՞րը կփորձեիք⁉️

Sebeos Restaurant

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։