Ժուլիենն անչափ համեղ կերակրատեսակ է, որը պատրաստելը հեշտ է, թեեւ որոշ տնային տնտեսուհիներ դժգոհում են, որ չեն կարողանում այն պատրաստել այնպես, ինչպես հմուտ խոհարարները։
Համեղ ժուլիենի գաղտնիքը նրա սոուսն է, որից էլ հաճախ դժգոհում են այն պատրաստողները։
Ես ձեզ կօգնեմ պատրաստել իմ սոուսով և վստահ եմ, որ շատ կհավանեք🙈
Անհրաժեշտ է՝
Հավի կրծքամիս՝ 300 գրամ
Թարմ շամպինիոն 350-400 գրամ🍄
Կարագ՝ 40 գրամ🧈
Սոխ՝ 1 գլուխ🧅
Աղ🧂
Սև պղպեղ
Մոցարելլա՝ 60-70 գրամ🧀 / @borisovka_cheese /
Սոուսի համար՝
Կարագ՝ 20 գրամ🧈
Ալյուր՝ 1 ճ/գ🍚
Կաթ՝ 100մլ🥛
Պատրաստման եղանակը՝
Սոխը մանր կտրատել, կարագով սոխեռած անել:
Ավելացնել մանր կտրատած հավի միսը և փակ կափարիչով տապակել:
Ավելացնել կրկին մանր կտրատված շամպիոնները և շարունակել տապակել՝ մինչեւ եփվի:
Համեմել աղով և սև պղպեղով:
Այժմ պատրաստում ենք սոուսը.
Ալյուրը կարագով բովել 2 րոպե, ավելացնել կաթը, խառնել՝ մինչև եռա և կրակից վերցնելուց հետո ավելացնել սև պղպեղ:
Մսային զանգվածը լցնել հրակայուն տարրայի մեջ, վրան ավելացնել քերիչով անցկացրած պանիր և դնել վառարանը 15րոպե:
Բարի ախորժակ🙈
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։