Պուշկին փողոցը չի դադարում զարմացնել 🌝 Այս անգամ գնացել էինք նորակառույց շենքի 3-րդ հարկում գտնվող Լունա գաստրո բար, որն ունի անչափ հետաքրքիր ֆուտուրիստական դիզայն և համեղ, յուրահատուկ մենյու 🤩
Ամենաշատը հավանել ենք Անգուսի կողիկները՝ բերանի մեջ հալչող 🫠 Բուրատա աղցանը՝ նորովի մատուցվող (մրգերով և հատապտուղներով) 🍓🫐 իսկ դեսերտից՝ անչափ թեթև ու եթերային Պավլովան՝ պիստակով և մալինայի սոուսով 🤍
Չենք հավանել կանաչ աղցանը ավոկադոյի պատճառով, որը խակ էր և դառնահամ 🥑 և բուրգերի հացը, որ չոր էր ու դժվար ծամվող 🍔 բայց որպես կոմպենսացիա՝ մեզ հյուրասիրեցին ցիտրուսային և հատապտղային լիմոնադներ🍹Կոկտեյլները ևս շատ ստացված էին՝ ի դեմս սուպեր կրեատիվ Պորնսթար Մարտինիի 🐤🍸
Մի խոսքով՝ առաջին տպավորությունը խիստ դրական էր. երկրորդ, երրորդ անգամ հաստատ կայցելենք ու նոր բաներ կփորձենք 😌
Իսկ դուք քոմենթներում 🌙 դրեք, եթե արդեն եղել եք Լունայում, և պատմեք, թե ինչն եք ամենից շատ հավանել և ինչը չեք հավանել 🤓
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։
AdminBLOGGIN
BLOGGIN.am is the platform where all Armenian bloggers can publish their unique and interesting content, hence increasing online exposure and strengthening online presence.
Our followers can enjoy exploring and discovering interesting content and insights from Armenian bloggers all around the world.
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!