Թաբուլեն ունի պատրաստման տարբեր եղանակներ:
Ստորև կներկայացնեմ իմ տարբերակը👇
Անհրաժեշտ է՝
Հազարի տերևներ՝ 1 կապ🥬
Բլղուր՝ 1 սուրճի բաժակ
Տոմատի մածուկ՝ 1,5 ճ/գ🥫
Լոլիկ՝ 1 հատ🍅
Կանաչ սոխ
Լիմոնի հյութ՝ 2 ճ/գ🍋
Չորացրած և թարմ անանուխ՝ մի քանի տերևիկ🌱
Աղ🧂
Ձիթայուղ
Պատրաստման եղանակը՝
Եռացրած ջրի մեջ լցնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում, ավելացնում բլղուրը և թողնում 30 րոպե(փակ կափարիչով):
Առանձին ամանի մեջ լցնում ենք մանրացրած հազարի տերևները, բլղուրային զանգվածը, մանր կտրատած լոլիկը, կանաչ սոխը, մաղադանոսը, չորացրած և թարմ անանուխը:
Համեմում ենք աղով, կիտրոնի հյութով, ձիթապտղի յուղով և լավ խառնում:
Բարի ախորժակ👌
BLOGGIN.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, մեջբերումներ և այլն Հայաստանի, հայերի և հայկական մշակույթի մասին։
AdminBLOGGIN
BLOGGIN.am is the platform where all Armenian bloggers can publish their unique and interesting content, hence increasing online exposure and strengthening online presence.
Our followers can enjoy exploring and discovering interesting content and insights from Armenian bloggers all around the world.
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!