Բեկոնով կարտոֆիլ🥓
Վստահ եմ, որ կարտոֆիլ պատրաստելու այս տարբերակը ձեզ շատ դուր կգա🫶
Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ🥔
Սենդվիչի պանիր🧀
Բեկոն🥓
Աղ🧂
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը մաքրում ենք, լվանում, բաժանում 4 հավասար մասի, այնուհետև խաշում 5-6 րոպե,
/ընթացքում ավելացնելով աղ/:
Խաշելուց հետո թողնում ենք մի փոքր սառչի, վրան փաթաթում ենք պանիրը, այնուհետև բեկոնը, որից հետո ուղարկում ենք նախապես տաքացված վառարանը՝ 10-15 րոպե:
Բարի ախորժակ💛
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!