Էկլեր, որը վստահ եմ, որ կստացվի քեզ մոտ🤎
Անհրաժեշտ է՝
Խմորի համար.
Ջուր՝ 250 մլ💧
Բուսայուղ՝ 120-150 մլ
Աղ՝ մի պտղունց🧂
Ալյուր՝ 250 գրամ🍚
Ձու՝ 6 հատ /միջին չափսի/🥚
Կրեմի համար.
Շաքարավազ՝ 300 գրամ 🍚
Ալյուր՝ 150 գրամ
Կաթ՝ 350 մլ🥛
Կարագ՝ 100 գրամ🧈
Վալինին՝ մի պտղունց
Պատրաստման եղանակը՝
Ջուրը, աղն ու բուսայուղը խառնում են իրար, դնում կրակին, հասցնում եռման աստիճանի, կրակը դանդաղեցնում, ավելացնում մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, որ գնդիկներ չմնա: Երբ կաթսայի տակ փառանման շերտ առաջանա, պետք է վերցնենք կրակից: Թողնում ենք հովանա, որից հետո հատ-հատ ավելացնում ենք ձվերը՝ անընդհատ խառնելով և ստանում համասեռ զանգված:
Խմորը լցնում ենք խոհարարական թաղանթի մեջ, ջեռոցի թավայի վրա էկլերի տեսք ենք տալիս, և ուղարկում նախապես տաքացված ջեռոցը 8-12 րոպե 220 աստիճանի տակ, որի հետո ջերմաստիճանն իջեցնում ենք 180 աստիճան և թխում ևս 10 րոպե:
Այժմ պատրաստենք կրեմը. շաքարավազն ու ալյուրը խառնում ենք իրար, ստանում համասեռ զանգված, որից հետո ավելացնում ենք կաթը և մարմանդ կրակի վրա խառնելով եփում՝ մինչև պնդանա: Կրակից վերցնելուց հետո ավելացնում ենք կարագն ու վանիլինը:
Էկլերները սառչելուց հետո մի փոքր անցք ենք անում, մեջը զգուշություամբ լցնում կրեմը: Մատուցելիս ավելացնում ենք շաքարի փոշի:
Բարի ախորժակ🤎
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!