Սուրբ զատիկի քաղցր փլավի իմ տարբերակը🐞
Անհրաժեշտ է՝
Բրինձ՝ 1բաժակ
Սալորաչիր՝ 50գրամ
Չամիչ/ինձ մոտ երեք տեսակի է/՝ 50գրամ
Հնդկական ընկույզ՝ 13-15 հատ
Նուշ՝ 13-15 հատ
Կարագ՝ 70գրամ
Լավաշ՝ 1 հատ
Դարչին
Աղ
Պատրաստման եղանակը՝
Եռացող ջրի մեջ աղ ավելացնել, լցնել բրինձը և խաշել մոտ 20 րոպե: Քամել, թեթևակի ցայել սառը ջրով:
Թավայի մեջ կարագով տապակել նախապես լվացած և կտրատած ընդեղենը, չրերն ու չամիչները, համեմել դարչինով:
Ստացված զանգվածը հեռացնել թավայից, ավելացնել կարագ և թողնել հալվի: Փռել լավաշն այնպես, ինչպես հոլովակում, վրան լցնել բրինձը, հետո չրային զանգվածը: Լավաշի մյուս մասով ծակել և թողնել մի քանի րոպե այդպես տապակվի:
Բուսայուղով նաև առանձին լավաշիկներ եմ տապակել և միասին մատուցել:
Բարի ախորժակ😍
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
January 20, 2025
Video by @armenian_culture1
January 20, 2025
Republic Square 2025
January 20, 2025