Սա իմ ու ամուսնուս սիրելի նախաճաշն է🍳🥗
Անհրաժեշտ է՝
Հաց🍞
Սարդելկա
Հազարի տերևներ🥬
Լոլիկ🍅
Ձու🥚
Կարագ🧈
Բալզամիկ քացախ
Աղ, պապրիկա🧂
Պատրաստման եղանակը շատ պարզ և արագ է. Սարդելկայի վրա դանակով գծեր ենք անում, որից հետո խաշում ենք:
Ձուն կարագով ձվածեղ ենք անում, համեմում աղով և պապրիկայով:
Հազարի տերևներն ու լոլիկը կտրատում ենք, համեմում աղով և բալզամիկ քացախով:
Հացը տոստով կամ չոր թավայի մեջ տաքացնում ենք, բոլորը միասին հավաքում մի ափսեի մեջ և մատուցում. բարի ախորժակ🫶
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!