Մանթի?

Մանթին վերցրել եմ պատրաստի, @kanachsnund -ից?

Կարմիր սոուսը ստանալու համար
սոխեռած ենք անում, ավելացնում ջրով բացած տոմատի մածուկը, մանր կտրատած լոլիկը, համեմում աղով, սև և կարմիր պղպեղներով:

Իսկ սպիտակ սոուսի համար անհրաժեշտ է մածուն և սխտոր:

Մանթիները դասավորում ենք հրակայուն տարրայի մեջ, մի փոքր բուսայուղ անում, այնուհետև դնում վառարանը՝ մինչև կարմրի:
Վառարանից հանում ենք, վրան քսում կարմիր սոուսը և 10 րոպեով կրկին դնում վառարան:
Վառարանից հանելուց հետո մեջտեղի հատվածում քսում ենք սպիտակ սոուսը և մատուցում:

Բարի ախորժակ❤️

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!