Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 28-ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի և ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։
Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թվականին ընտրվել է հուշարձանի արևելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է գերեզման-հուշահամալիր։
2000 թվականի մայիսի 28-ին «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաև ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) և Արսեն Տեր-Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
January 20, 2025
Video by @armenian_culture1
January 20, 2025
Republic Square 2025
January 20, 2025