Media error: Format(s) not supported or source(s) not found
Download File: http://bloggin.am/wp-content/uploads/2023/05/Mozzarella.yvn-Bloggin-3.mp4?_=1Media error: Format(s) not supported or source(s) not found
Download File: http://bloggin.am/wp-content/uploads/2023/05/Mozzarella.yvn-Bloggin-9.mp4?_=2Media error: Format(s) not supported or source(s) not found
Download File: https://bloggin.am/wp-content/uploads/2023/05/Mozzarella.yvn-Bloggin-3.mp4?_=3Media error: Format(s) not supported or source(s) not found
Download File: https://bloggin.am/wp-content/uploads/2023/05/Mozzarella.yvn-Bloggin-9.mp4?_=4
Լիմոնե, Պեստո, Պոմոդորո․․․այժմ նաև Մոցառելա
Քաղաքում բացվել է հերթական իտալական ռեստորանը, և իհարկե մեկ շաբաթ չանցած արդեն դարձել է բուռն քննարկման առարկա՝ հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ պատկանում է @baklachoffcollection -ին
Ուրեմն ասեմ․ եթե խոսենք առավելություններից, ապա առաջին հերթին պետք է տեղանքը նշեմ որպես ամենամեծ
առավելություն
Տվյալ հատվածում, որքան էլ որ տարօրինակ է, ոչ մի հարմար սրճարան/ռեստորան չկար նստելու, իսկ այս շաբաթ-կիրակի, օրինակ, արդեն նստելու տեղ չկար
Ընդհանուր կոնցեպտը շատ ստացված է. թե՛ դիզայնով, թե՛ երաժշտությամբ և թե՛ ամենակարևորը մենյուով, կարողացել են աուտենտիկ իտալական միջավայր ստանալ
Մենյուն ոչ միայն լավ է մտածված, այլև բավական դեմոկրատ արժեքներ են դրված, ինչը վերջերս շատ հազվադեպ է դարձել
Իհարկե սրահում հատուկ դիմավորող-ճանապարհող չկա, վերնահագուստի կախիչներ չկան, և ընդհանուր առմամբ, Մոցառելան ավելի բիստրո-սրճարան ֆորմատի է, բայց փորձը ցույց է տալիս, որ հաճախ աստղաբաշխական գներ նշելիս ֆորմատը ևս հաշվի չի առնվում
Հիմա թերություններից․ Իմ խորին համոզմամբ՝ նորաբաց սրճարանն իրեն չի կարող թույլ տալ մենյուից ինչ-ինչ բաներ ուղղակի չունենալ
Լինելով Նյոկիի սիրահար, և քաղաքում հաշված տեղերում այն հանդիպելով, շատ մեծ ոգևորությամբ Նյոկի պատվիրեցի, որը պարզվեց չունեն փոխարենը վերցրի սպանախով և ռիկոտայով ռավիոլի, ընկերուհիս՝ կանաչ ռիզոտո և Կեսար աղցան (1,2 նկար)
Սպասարկումը շատ դանդաղ էր և չափից դուրս նյարդայնացնող․ հասարակ ջուր պատվիրելու համար մոտ 10 րոպե ջուր ծեծեցինք մատուցողի հետ
Ինչևէ, մեր փորձած ուտեստները համեղ էին, և հաստատ հաջորդ անգամ ևս կուզեմ այցելել, հատկապես պիցցա և ֆոկաչա փորձելու (թերթե՛ք նկարները)
Հետաքրքիր էր երևում նաև լոլիկի տեսքով դեսերտըսնկով տիրամիսուն և կապուչինոն
(վերջին վիդեոն)
Իսկ դուք հասցրե՞լ եք արդեն լինել Մոցառելայում, ի՞նչ կարծիքի եք
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
February 17, 2025
Noravank
February 17, 2025
Ararat
Media error: Format(s) not supported or source(s) not found
Download File: https://bloggin.am/wp-content/uploads/2025/02/Snapinst.app_video_AQN5yR0N8u15kKuHWMpdAYhcL4M5NSRt47LdL9E35DqCDNFOtmJScNnk7oep_RjRUVQR3vthnNAXwYZuxnsyJWhIXttPSaU32Gz8OSI.mp4?_=5February 17, 2025