Դդումով կրեմ ապուր🧡

Անհրաժեշտ է՝

Դդում՝ 500 գրամ
Կարտոֆիլ՝ 1 հատ🥔
Գազար՝ 1 հատ🥕
Սոխ՝ 1 հատ🧅
Սխտոր՝ 1 պճեղ🧄
Բուսայուղ՝ 2 ճ/գ
Աղ🧂
Սև պղպեղ
Ջուր՝ 150 մլ💧

Պատրաստման եղանակը՝

Դդումը, կարտոֆիլն ու գազարը լվանում ենք, այնուհետև կտրատում:
Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք, բուսայուղով տապակում, ավելացնում աղ, սև պղպեղ, այնուհետև կտրատած բանջարեղենը. մի քանի րոպե միասին տապակելուց հետո ավելացնում ենք ջուրը և եփում 20 րոպե:
Եփվելուղ հետո բլենդում ենք, մատուցում չորահացով և դդմի կորիզներով:
Բարի ախորժակ🧡

‼️ ՈՒտեստը շատ հարմար տարբերակ է պահքի մեջ գտնվողների համար:

Եթե պահքի մեջ չեք, կարող եք բլենդելուց ավելացնել 10-30%-անոց սերուցք:

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!