Սնկով բրուսկետա🥖🍄
Անհրաժեշտ է՝
Բագետ հաց🥖
Թարմ շամպինիոն🍄
Սերուցքային պանիր🧀
Սև պղպեղ
Ձիթայուղ
Պատրաստման ընթացքը շատ պարզ ու արագ է.
Սունկը բարակ կտրատել և ձիթայուղով երկու կողմից տապակել եմ:
Հացը կտրատել եմ, վրան մի փոքր բուսայուղ քսել և տաքացրել գրիլ ապարատի վրա, այնուհետև վրան քսել եմ սերուցքային պանիր: Համեմել եմ սև պղպեղով, վրան դասավորել տապակված սնկերը և կրկին սև պղպեղով համեմել:
Ի դեպ օգտագործել եմ սև ամբողջական պղպեղ, ամբողջականի համն ավելի արտահայտիչ և լավն է լինում:
Բարի ախորժակ🥖🧀🍄🙈
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!