Քրչիկը հայկական խոհանոցի հայտնի ապուր է ու քանի որ այն ունի բուսական բաղադրություն, համարվում է պահքի ուտեստ🍲

Անհրաժեշտ է՝

Թթու կաղամբ՝ 200 գրամ
Աղացած ձավար՝ 120 գրամ
Ալյուր՝ 2 ճ/գ
Սոխ՝ 1 հատ
Լեչո՝ 70 գրամ
Կարմիր և սև պղպեղ
Չորացրած ուրց
Աղ

Պատրաստման եղանակը՝

Թթու կաղամբը ցայում ենք ջրով, կտրատում, այնուհետև սառը ջրով խաշում:
Աղացած ձավարը նախապես թրջում ենք, վրան ավելացնում աղ, սև և կարմիր պղպեղներ և չորացրած ուրց: Լավ հունցում ենք, ավելացնում 100 մլ եռացրած ջուր և ալյուր: Ստանում ենք կոլոլակներ, զգուշությամբ ավելացնում ապուրին և թողնում եփվի:
Թավյի մեջ բուսայուղով սոխեռած ենք անում, ավելացնում լեչո, կարմիր պղպեղ և ստացված զանգվածն ավելացնում ապուրի վրա:
Երբ կոլոլակները եփվեն, կարող ենք համարել, որ ապուրը պատրաստ է:
Վերջում ավելացնում ենք չորացրած ուրց:
Բարի ախորժակ🍲

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!