Առաջարկում եմ պատրաստենք շա՜տ հյութեղ հավի միս🍗

Անհրաժեշտ է՝

Հավի միս /ես վերցրել եմ բուդը/🍗
Աջիկա՝ 2 ճ/գ🍅
Սոյայի սոուս՝ 1 ճ/գ
Օրեգանո
Սև և կարմիր պղպեղ
Աղ🧂
Բուսայուղ

Պատրաստման եղանակը՝

Աջիկան, սոյայի սոուսն ու համեմունքները խառնում ենք իրար, քսում հավի մսի վրա, թողնում 1-2 ժամ, որից հետո տապակում փակ կափարիչով՝ մարմանդ կրակի վրա:
Վստահեցնում եմ, որ սա երբևէ փորձածս ամենահյութեղ և համեղ տարբերակն է:
Բարի ախորժակ🙈

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!