Շատ գունեղ և համող աղցան եմ բերել որը կարող եք մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում💛💚❤️
Անհրաժեշտ է`
Բուլղարական պղպեղներ` 3 հատ /տարբեր գույների/🫑🌶
Շամպինիոն տեսակի սունկ` 300 գրամ🍄
Կետչուպ` չիլի և քաղցր` միասին`100 գրամ🥫
Բուսայուղ` 2ճ/գ🌻
Սոյայի սոուս` 4ճ/գ
Քարի` 1թ/գ
Աղ🧂
Քունջութի սերմեր` 1թ/գ
Պատրաստման եղանակը`
Սնկերը կտրատել ոչ շատ մանր և տապակել բուսայուղով: Երբ տապակվի հանել, այնուհետև 2 րոպե տապակել կտրատած պղպեղները:
Կետչուպները, սոյայի սոուսը և մնացած համեմունքները խառնել իրար և ավելացնել պղպեղներին:
Մի քանի րոպե էլ միասին տապակել և անջատել: Ստացված զանգվածին ավելացնել սնկերը: Կարող եք մատուցել ինչպես սառը, այդպես էլ տաք վիճակում:
Մատուցելուց վրան ավելացնել քունջութի սերմեր:
Բարի ախորժակ😉
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!