Այսօրվա ցանածը գուցե ոչ թե վաղը, այլ եկող տարի ծլի։ Նայած թե ինչ ես ցանում ու նաև` ի’նչ հողի մեջ։ Բայց եթե սերմնացան չլինես, այգեպան էլ չես կարող լինել։
Ցանելիս մի ասա` ահա տասը ցանեցի, ամեն մեկը տասով բազմապատկած` հարյուրապատիկ բերք կունենամ։ Այդպես մի ասա, որպեսզի հետո եթե հանկարծ հարյուրի փոխարեն հիսունը լինի, հուսախաբ չլինես։
Պարզապես ցանիր` առանց սերմի հատիկները հաշվելու։ Որպեսզի հնձելիս տարակուսանքներ չունենաս, այլ վայելես բարի սրտով և գոհությամբ։

Sevan

©Armenian_Culture1

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!