Չախոբիլի՝ հավի սրտով❤️

Անհրաժեշտ է՝

Հավի սիրտ՝ 0,5 կգ
Սոխ՝ 2 հատ🧅
Լոլիկ՝ 1 հատ🍅
Գազար՝ 2 հատ
Տոմատի մածուկ՝ 1 ճ/գ🥫
Պապրիկա
Սև պղպեղ
Աղ🧂
Կանաչի🍀

Պատրաստման եղանակը՝

Հավի սիրտը եփել, կրակից վերցնելուց 10 րոպե առաջ համեմել աղով:

Թավայի մեջ սոխեռած անել, ավելացնել մանր կտրատած լոլիկն ու գազարը, տոմատի մածուկը, պապրիկան, սև պղպեղը և տապակել 3-4 րոպե:
Համեմել աղով և ավելացնել հավի սիրտը, միասին եփել 10 րոպե:
Կրակն անջատելուց հետո ավելացնել մանր կտրատած կանաչին. բարի ախորժակ🥰

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!