Սինատրայում վերջին անգամ եղել էի մոտ 5 տարի առաջ, և այնքան ուրախացա, երբ իմացա, որ այստեղ վերջապես վերադարձել են երաժշտական երեկոները 🎶😌

Այս ռեստորանն ինձ համար անձամբ միշտ ասոցացվել է որակյալ ժամանցի հետ՝ «quality time» ասվածը, որի մասին այդքան սիրում են խոսել միջազգային բլոգերներն ու ինֆլյուենսերները…😉🤓

Եվ իրոք, Երևանի չքնաղ տեսարան, հրաշալի երաժշտություն, համեղ խոհանոց…ի՞նչ է պետք ավելի մտածված ու սիրուն ժամանցի համար😍🤩

ի դեպ, նկարներում երևացող սուշի ռոլերի մասով մի գաղտնիք բացեմ. Ես ինքս տանել չեմ կարողանում փայտիկներն ու ռոլերը նախընտրում եմ ձեռքով ուտել🍣🤌(հա, հա, սա հատուկ եմ շեշտում, որ հեյթերներին նոր, թարմ թեմա տամ պոստի տակի քոմենթներում ինքնահաստատվելու համար, թե չէ մի շաբաթ շարունակ ռիստրետո ենք խոսում☕️😆)

Կա՞ն էլի տենց մարդիկ (համախոհներ), որ փայտիկ չեն սիրում կամ չեն կարողանում օգտվել և ասիական խոհանոցը ձեռքով կամ պատառաքաղով են վայելում😄🍴

Իսկ եթե լուրջ, երեխեք, Սինատրայի ամենամեծ առավելությունն այն է, որ եթե նույնիսկ ոչինչ չփորձեք խոհանոցից, պարզապես մեկ շիշ գինի պատվիրեք, ջերմ զրուցակից գտնեք ու գեղեցիկ երաժշտություն լսեք, իմացեք, որ երեկոն մաքսիմալ ստացված է լինելու😉

Եկեք ուղղակի վայելեք կյանքն ու քաղաքը 12-րդ հարկում🥰

Sinatra Opera Suite Hotel

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!