Հիասթափություն՝ լեվլ գադ 👎

Ինչու՞ է միշտ այդպես, որ ամենահայտնի դարձած, «անուն հանած» վայրերն այդքան անհաջող են դուրս գալիս🫣միգուցե սպասելի՞քն է շատ մեծ լինում🤔

Ընկերուհիներիս հետ երեկ վերջապես այցելեցինք քաղաքի թիվ 1 «instagramable» ռեստորանը📸 ինչու՞ վերջապես, որովհետև երբեք ազատ տեղ չեն ունենում, և միշտ նախապես պետք է ամրագրես, ինչից էլ ենթադրում ես, որ անասելի լավն է, եթե միշտ ֆուլ զբաղված է🙄

Ինչևէ, երեքս էլ քաղցած էինք և պատվիրեցինք 2 պիցցա ու 1 աղցան, ինչպես հաճախ ենք անում🍕🥗

Լահմաջոյի բարակության պիցցաների արժեքը 5000 դրամից է սկսվում, և թեև համեղ են, բացարձակ չեն կշտացնում🙃

Աղցանը, որ հատուկ «կիսվելու համար» բաժնում էր ներառված և կրկին շուրջ 5000 դր. արժեր, մանկական ամանի մեջ էր մատուցվում🤓

Բառի բուն իմաստով ՍՈՎԱԾ մնացած, որոշեցինք դեսերտից փորձել, որն էլ իր հերթին զուտ ՀՆՉՈՒՄ էր լավ՝ «Սև պղպեղով տիրամիսու» 🤩 Իսկ իրականում ամենահասարակ, նույնիսկ միջակ տիրամիսու, պիկանտ հնչող անունին չխաբվեք հանկարծ🫠

Բայց ամենահետաքրքիրը սուրճի պատմությունն էր☕️քանի որ հոգնել եմ արդեն ամերիկանո/լատե/կապուչինո եռյակից, որոշեցի այս անգամ Ռիստրետո փորձել, որը պարզվեց նույն Էսպրեսոն է՝ կես չափաբաժնով😄😆

Ինչ խոսք, շատ քրինջ էր, երբ մոտեցրին 15մլ. սուրճը, որ կես կում էլ չէր անում🤭 Իհարկե ես էի մեղավոր, որ դա պատվիրեցի, բայց բարեխիղճ մատուցողը գոնե կզգուշացներ անհեթեթ չափաբաժնի մասին😐🤐

Մյուս ամենամեծ քրինջը բոլոր սեղաններին շարված մեծ կարմիր խնձորներն էին🍎

Զարմանալուց հետո հասկացանք, որ «Էքստրա վիրջին» (չափազանց մաքուր կամ սուպեր կույս) անվան հետ են մարդիկ ասոցացրել😂😅🤣

Բայց ահա նույն այդ անվան մասին բնավ չեն մտածել, երբ հսկա տարածքին մեկ փոքրիկ ընդհանուր զուգարան են հատկացրել, որի դիմաց կին ու տղամարդ իրար հրելով մի կերպ առաջ են անցնում🤦🏻‍♀️

And last but not least, ինչպես ասում են, եթե որոշեք այս վերջին նկարի կինոշնի պատուհանիկի մոտ նստեք, մի մոռացեք բրդյա հաստ սվիտերով գալ, որովհետև դուռն անընդհատ բացվում ու սարսափելի քամի է փչում💨

Արդյունքում մրսած, քաղցած և սնանկացած դուրս ես գալիս քաղաքի թոփ ռեստորաններից մեկից, և ուրախանում, որ գոնե քո պես ջրիկ ու թեթև ընկերուհիներ ունես, ում հետ անգամ ամենավատ փորձառությունն ուրախ ու արկածային է անցնում😎🤪

Է՞լ ով է երբևէ նման իրավիճակում հայտնվել🤭Հապա դուք էլ պատմեք, տեսնենք🤓

Extra Virgin

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!