Հավի փափկամսով և սնկով ապուր🍲

Անհրաժեշտ է՝

Հավի փափկամիս
Թարմ շամպինիոն🍄
Կարտոֆիլ🥔
Գազար🥕
Սոխ🧅
Աղ🧂
Համեմ, սամիթ☘️

Պատրաստման եղանակը.

🍲 Նախ եփում ենք հավի փափկամիսը, այնուհետև մանրացնում, իսկ արգանակը՝ քամում
🍲 Սոխեռած ենք անում, ավելացնում կտրատած կարտոֆիլն ու գազարը
🍲 Մի քանի րոպե տապակելուց հետո ավելացնում ենք կտրատած սունկը, հավի միսը, այնուհետև արգանակը /եթե արգանակը քիչ է, ավելացնում ենք նաև եռացրած ջուր/
🍲 Եփում ենք 15-20 րոպե:
🍲 Ավելացնում ենք մանր կտրատած կանաչին. վերջ, մեր դիետիկ և համեղ ապուրը պատրաստ է:
Բարի ախորժակ🍲

 

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!