Հավի Գուն Բաո /ասիական խոհանոց/

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս՝ 0,5 կգ
Բուլղարական պղպեղ /ինձ մոտ երեք գույն են, յուրաքանչյուրի կեսն եմ օգտագործել/🫑
Գազար՝ 2 հատ🥕
Գետնանուշ՝ 120 գրամ

Սոուսի համար՝

Թթվասեր՝ 1 ճ/գ
Տոմատի մածուկ՝ 1 ճ/գ🥫
Սոյայի սոուս՝ 1 ճ/գ
Տոբասկո՝ 1 թ/գ
Շաքարավազ՝ 1 ճ/գ
Սխտոր՝ 1 պճեղ🧄
Չիլի պղպեղ՝ 0,5 հատ🌶
Բուսայուղ

Հավի կրծքամսի համեմունքներ՝

Կետչուպ՝ 1 թ/գ
Թթվասեր՝ 1 թ/գ
Սոյայի սոուս՝ 1 ճ/գ
Մեղր՝ 1 ճ/գ🍯
Ալյուր՝ 1 ճ/գ
Պապրիկա
Սև պղպեղ
Օրեգանո
Աղ

Պատրաստման եղանակը՝

Հավի կրծքամիսը երկար կտրատել, իր համար նշված համեմունքներով սոուս պատրաստել և թողնել 20-30 րոպե:
Բուսայուղը կրակի վրա լավ տաքացնել, այնուհետև հավի կրծքամիսը տեղափոխել այդտեղ. տապակել 6-7 րոպե:
Պղպեղներն ու գազարը ոչ շատ մանր կտրատել, ավելացնել տապակվող հավիկին.
այնուհետև կրկին տապակել:
3-4 րոպե տապակվելուց ավելացնել մաքրած գոտնանուշը, կրկին տապակել, այնուհետև ստացված զանգվածը տեղափոխել քամիչի մեջ, որ բուսայուղը քամվի:

Այժմ պատրաստենք սոուսը.

Թավայի մեջ լցնում ենք սոուսի համար նշված մթերքները և դնում կրակին 3-4 րոպե, այնուհետև ավելացնում ենք հավով և բանջարեղենով զանգվածը և տապակում մի քանի րոպե ևս:

Մատուցում ենք տաք վիճակում, վրան ավելացնելով մանր կտրատած կանաչ սոխ և քունջութ:
Կարող եք մատուցել հենց էսպես կամ բրնձի հետ. վստահ եմ, որ համից չեք կշտանալու🙈

 

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!