Նախուտեստ ընդհամենը երկու բաղադրիչով🤍
Մեզ անհրաժեշտ է բազուկ և ֆետա տեսակի պանիր. բազուկը մաքրում ենք, դնում փայլաթիթեղի վրա, ավելացնում աղ, պապրիկա, օրեգանո, ձիթայուղ, փայլաթիթեղը լավ փաթաթում ենք և դնում նախապես տաքացված ջեռոցը 20 րոպե:
Ֆետան բլենդում ենք, մատուցվող ափսեի վրա գեղեցիկ տարածում, ավելացնում պապրիկա, օրեգանո և ձիթայուղ:
Բազուկը կտրատում ենք խորանարդաձև և ավելացնում պանրի վրա: Կրկին ավելացնում ենք պապրիկա և օրեգանո, դդմի սերմեր, մաղադանոս և մատուցում🤍
Վստահ եմ, համից չեք կշտանալու🤗
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!