Կարմիր իշխանը՝ բանջարեղեններով

Անհրաժեշտ է՝

Կարմիր իշխան՝ 1 հատ
Բուլղարական պղպեղ՝ 0,5 հատ /երկու գույն/🫑
Չերրի լոլիկ՝ 7-8 հատ🍅
Լիմոն՝ 2 բարակ շերտ🍋
Տոմատի մածուկ՝ 1 ճ/գ🥫
Դափնու տերև՝ 4 հատ
Սև ամբողջական պղպեղ
Աղ /ցանալի է խոշոր/🧂
Սամիթ՝ մի քանի տերև🌿
Կարագ՝ 60 գրամ🧈
Ջուր՝ 250 մլ💧

Պատրաստման եղանակը՝

Մաքրած ձուկը կտրատել և աղ անել / 2 ճ/գ արեք, ձկանը որքան պետք է, այդքանը կվերցնի/:
Պղպեղները կտրատել, լոլիկը երկու կես անել և ձկան հետ միասին դասավորել թավայի կամ կաթսայի մեջ: Ավելացնել լիմոնը, տոմատի մածուկը, դափնու տերևները, սև պղպեղը, սամիթը, ջուրը, կարագը և փակ կափարիչով շոգեխաշել մարմանդ կրակի վրա:
Ես նաև շրջանաձև կտրատած կարտոֆիլ եմ եփել հետը, մենք շատ ենք սիրում ձկան հետ եփված կարտոֆիլը:
Ինչպես ասվում է, ձկան աչքը հենց դուրս է գալիս, ուրեմն եփված է☺️

Բարի ախորժակ

 

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!