Սուրբ ծննդյան փլավի այլ տարբերակ եմ բերել. առանց չիր ու չամիչի, բայց շա՜տ անուշահոտ և համեղ
Անհրաժեշտ է՝
Բրինձ՝ 1 բաժակ
Հնդկական ընկույզ՝ 100 գրամ
Յուղ կամ կարագ՝ 40-60 գրամ
Դարչին՝ 0,5 թ/գ
Աղ
Լավաշ՝ 1 հատ
Պատրաստման եղանակը՝
Եռացող ջրի մեջ ավելացնել աղ և բրինձը խաշել, այնուհետև քամել:
Կարագով կամ յուղով 2-3 րոպե տապակել հնդկական ընկույզը, համեմել դարչինով:
Նույն թավայի մեջ փռել լավաշը, վրան լցնել բրինձը և ավելացնել տապակած ընկույզը. խառնել, լավաշով ծածկել և փակ կափարիչով տապակել 3-4 րոպե:
Մատուցել տաք վիճակում, լավաշից պատրաստած չիփսերով:
Բարի ախորժակ
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!