Վաֆլի

Անհրաժեշտ է՝

🧇 Ձու՝ 1 հատ
🧇 Կաթ՝ 120 մլ
🧇 Շաքարավազ՝ 3 ճ/գ
🧇 Բուսայուղ կամ հալեցված կարագ՝ 2 ճ/գ
🧇 Փխրեցուցիչ՝ մի պտղունց
🧇 Աղ՝ մի պտղունց
🧇 Վանիլին
🧇 Ալյուր՝ 120-130 գրամ

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, վաֆլիի սարքը տաքացնում, մի փոքր բուսայուղ քսում և թխում 3-4 րոպե: Ստացվում են շատ թեթև և փափուկ վաֆլիներ:
Կարող եք մատուցել մրգերով կամ հատապտուղներով, իսկ վաֆլիների վրա ավելացնել շոկոլադե ջնարակ կամ շաքարի փոշի. բարի ախորժակ:

 

©lilits_food_blog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!