Տավարի մսով և սմբուկով նախուտեստ🍆🥩
Անհրաժեշտ է՝
Սմբուկ՝ 1 հատ🍆
Տավարի միս՝ 100 գրամ🥩
Սոխ՝ 1 հատ🧅
Սխտոր՝ 1 պճեղ🧄
Տոմատի մածուկ՝ 1 թ/գ🥫
Կարագ՝ 40 գրամ🧈
Պապրիկա🌶️
Աղ🧂
Բուսայուղ
Հալվող պանիր՝ 80 գրամ🧀
Պատրաստման եղանակը՝
🍆 Սմբուկները շրջանաձև կտրատում ենք, համեմում աղով, բուսայուղով և տապակում գրիլ թավայի մեջ:
🥩 Տավարի միսն աղում ենք և չոր թավայի մեջ տապակում /փակ կափարիչով/:
🥩 Մսին ավելացնում ենք մանր կտրատած սոխն ու սխտորը, տոմատի մածուկ, կարագ, համեմում աղով և պապրիկայով:
🍆 🥩🧀Սմբուկները տեղափոխում ենք հրակայուն տարրայի մեջ, վրան ավելացնում կճողակը, քերիչով անցկացրած պանիր, որից հետո 10 րոպեով տեղափոխում ենք վառարան:
Վերջ մեր հյութեղ և համեղ նախուտեստը պատրաստ է. բարի ախորժակ🫠
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
April 17, 2024
Spring in Armenia
April 17, 2024
Spring Rain
April 17, 2024